Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

10 հուլ 2020 16:35

Լուկաշենկոն բաժանել է սոցհարցման «գաղտնի» արդյունքներ, որոնցում իր վարկանիշը 76% է, ոչ թե 3%

Բելառուսի լրագրողների միության ներկայացուցիչ Անդրեյ Կրիվոշեևը ֆեյսբուքում տեղադրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարկանիշի վերաբերյալ Օպերատիվ-վերլուծական կենտրոնի հարցման արդյունքները: Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը, «գաղտնի» գրիֆով, նախագահի խնդրանքով լրագրողներին են տրամադրել հուլիսի 9-ին երկրի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:


Պաշտոնապես Բելառուսում արգելված է ընտրություններին ընդառաջ հրապարակել սոցհարցումների արդյունքները, բայց մայիսի վերջին Բելառուսի խոշոր ոչ պետական լրատվական միջոցները հարցում էին անցկացրել իրենց ընթերցողների շրջանում, թե ընտրություններին ո՞ւմ օգտին են քվերակելու: Այդ հարցումներում Լուկաշենկոն հավաքել է ձայների ընդամենը  3 – 6%-ը, ինչը երկրի ղեկավարի մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել:


Փաստաթղթում ասվում է, որ մայիսի վերջին իսկապես Բելառուսի նախագահի վարկանիշը համավարակի ֆոնին սկսեց կտրուկ անկում ունենալ, բայց նույնիսկ այդ պահին այն հասնում էր  60%-ի: Մինսկում այն  8%-ով ավելի ցածր էր, քան ամբողջ երկրում: Անկման հիմնական պատճառը սոցիոլոգները համարել են կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնական փուլում կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների քննադատությունը: Ավելին, ինչպես նշված է հետազոտության մեջ, այդ միջոցներն «ընդհանուր առմամբ արդյունավետ են եղել»: Լուկաշենկոյի վարկանիշի «ընկնելու» մյուս պատճառն էլ, ըստ հետազոտության հեղինակների, բելառուսների և երկրի փոքր ձեռնարկությունների աշխատանքի կորուստն էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր