ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

16 հուլ 2020 13:15

ՈՒՂԻՂ. Զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունը՝ «Եռաբլուրում»

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանին հուղարկավորում են Եռաբլուր պանթեոնում։


Հուղարկավորությանը ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատգամավորներ։


Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:


Նշենք, որ Գարուշ Համբարձումյանը Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում էր ապրում, ուներ երկու որդի։ Նրա եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է։


Նշենք, որ 2016 թվականին ՊՆ-ն Գարուշ Համբարձումյանին ներկայացրել էր  ԶՈւ լավագույն սպաները եւ հրամանատարները շարքում, այն ժամանակ նա դեռ կապիտանի կոչում ուներ։


Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել էր սակրավորի մասնագիտություն եւ լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:


Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ էր, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք էր բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:


Բազմիցս խրախուսվել էր հրամանատարության կողմից։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր