Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին          Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին    

17 հուլ 2020 14:55

Ադրբեջանաբնակ թուրքի ցավը մեր ցավն է. մեր ադրբեջանցի եղբայրների արյունն առանց վրեժի չի մնա.Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար, փոխանցում է Al Monitor-ը։


 
Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ «ուշադրությամբ հետևում է» սահմանային զարգացումներին և կապի մեջ է ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։


 «Ադրբեջանաբնակ թուրքի ցավը մեր ցավն է։ Ուզում ենք ձեզ ասել, որ ցանկացած դժվարություն, որ դուք զգում եք այնտեղ (Ադրբեջանում), մենք էլ շատ խորությամբ զգում ենք այստեղ (Թուրքիայում)։ Մեր ադրբեջանցի եղբայրների արյունն առանց վրեժի չի մնա»,- հայտարարել է նա։


 Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ սատարում է Ադրբեջանին, իսկ հայկական կողմը «ագրեսոր է»։


 Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։


 Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր