Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած          Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով       Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից    

27 հուլ 2020 10:17

Կրկնավարակի դեպք Հայաստանում. քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակումից 40 օր անց կրկին ախտորոշվել է Covid-19

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել: Ֆեյսբուքյան օգտատեր, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին է վարակվել:

«Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ ունենք։ Առողջ եղեք»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր