Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

31 հուլ 2020 10:16

Որքան է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնապես անցնում է 38 հազարից, մինչդեռ առողջապահության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում այդ թիվը 10 անգամ ավելի է, ինչը նշանակում է, որ առնվազն 380 հազար մարդ Հայաստանում վարակվել է կորոնավիրուսով։ Ինչո՞վ է բացատրվում նվազ ցուցանիշը։


«Որովհետեւ թեստերը հատկապես վերջին ամիսներին սխալ են ցույց տալիս, բացի այդ, ոչ բոլորին են թեստ անում, եթե ծանր դեպք չէ, եւ թեթեւ ախտանիշներ կան, հիմնականում չեն թեստավորում»,- պարզաբանեց մեր աղբյուրը։



2.5 միլիոն բնակչության դեպքում 380 հազարը բավականին մեծ թիվ է, եւ հենց այդ ցուցանիշն է, որ երկրում արդեն ձեւավորել է «կոլեկտիվ իմունիտետ», ինչն էլ վերջին օրերին հիվանդացության աճի նվազման պատճառն է, այլ ոչ թե դիմակային պայքարը, որը ծավալել է իշխանությունը՝ վարչապետի մակարդակով»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր