Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. Տեսանյութ          Տեսանյութ.Ախալքալաքում հրդեհվել է չորս տուն և հյուրանոց, կա մեկ սպանված և վիրավորներ՝ կրքերը չեն հանդարտվում       «Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է    

01 օգոս 2020 13:00

5 տարեկանից փոքր երեխաները կարող են կորոնավիրուսը նույնիսկ ավելի շատ տարածել, քան մեծահասակները

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով փոքրիկ երեխաների մոտ գենետիկ նյութի խտությունը 10-100 անգամ ավելի մեծ է, քան ավելի մեծ երեխաների եւ մեծահասակների մոտ: Սա նշանակում է, որ նրանք կարող են կորոնավիրուսն անգամ ավելի շատ տարածել, քան մեծահասակները, պարզել են Չիկագոյից մասնագետները: Ավելին՝ կարծիք կա, որ մանկապարտեզների եւ դպրոցների բացումը կարող է հիվանդացության նոր ալիք առաջացնել:


Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են հինգշաբթի JAMA Pediatrics ամսագրում, անցակցվել են Չիկագոյի Անն եւ Ռոբերտ Հ.Լուրյեի անվան մանկական հիվանդանոցում (Ann & Robert H. Lurie Children’s Hospital), հայտնում է Medportal.ru-ն: Ախտանիշները հայտնվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հաստատված COVID-19-ի թեթեւ եւ չափավոր ձեւերով 145 մեծահասակների ու երեխաների քթից քսուք են վերցրել: Պացիենտներին ըստ տարիքի բաժանել են 3 խմբի՝ 5 տարեկանից փոքր 46 երեխա, 5-ից մինչեւ 17 տարեկան 51 երեխա եւ 18-65 տարեկան 48 մեծահասակ:


Նմուշները հետազոտել են լաբորատորիայում, եւ պարզվել է, որ ամենակրտսեր տարիքային խմբում վերին շնչառական ուղիներում SARS-CoV-2-ի գենետիկ նյութի մակարդակը 10-100 անգամ ավելի բարձր է եղել, քան ավելի ավագ տարիքի երեխաների ու մեծահասակների մոտ: Սա կարող է նշանակել, որ փոքրիկ երեխաների մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունն ավելի բարձր է, ուստի նրանք կարող են ինֆեկցիան ավելի շատ տարածել, քան մյուս պացիենտները:


Ներկայումս հայտնի է, որ երեխաները հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով եւ հիմնականում թեթեւ են տանում, անգամ առանց ախտանիշների, սակայն մինչեւ հիմա անչափ քիչ տվյալներ կան այն մասին, թե նրանք ինչպես են ինֆեկցիան տարածում միմյանց միջեւ եւ մեծահասակների շրջանում: Տարբեր երկրներից ստացվող տեղեկությունները շատ հակասական են: Այսպես՝ Շվեյցարիայում գիտնականները հետեւել են COVID-19 ախտորոշմամբ բոլոր փոքրիկ պացիենտների շփումներին, որոնք հոսպիտալացվել են Ժնեւի հիվանդանոցում: Հետազոտողները պնդում են, որ երեխաները կորոնավիրուսի ենթադրյալ տարածողներ են եղել 39 դեպքից երեքում:


Հարավային Կորեայում հետազոտողներն ուսումնասիրել են մոտ 5700 պացիենտների շփումները եւ պարզել, որ կրտսեր տարիքի երեխաները 10 տարեկան եւ մեծ երեխաների համեմատությամբ հազվադեպ են դառնում վարակման աղբյուր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր