Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

11 օգոս 2020 16:15

Վրաստանի ավելի քան 500 000 քաղաքացի պանդեմիայի շրջանում պետությունից փոխհատուցումներ է ստացել

Վրաստանի ավելի քան 500 000 քաղաքացի պանդեմիայի շրջանում պետությունից փոխհատուցումներ է ստացել, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:


Օգոստոսի 10-ի տվյալներով՝ Վրաստանի առողջապահության նախարարության պորտալում գրանցվել է 251 690 քաղաքացի, որոնք հավակնում են փոխհատուցում ստանալ: Նրանցից 171 801-ն արդեն միանվագ օգնություն է ստացել 300 լարիի (100 դոլար) չափով: Ընդհանուր առմամբ փոխանցվել է 51,5 մլն լարի (գրեթե 17,2 մլն դոլար):


Պետությունից փոխհատուցում ստանալու համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է օգոստոսի 1-ին:


Վերջերս Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր 300 լարիի չափով միանվագ օգնություն կստանան նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր ամբողջությամբ չեն բավարարել կառավարության սահմանած պահանջները՝ գրանցման ժամանակ ոչ լիարժեք լրացված փաստաթղթեր ներկայացնելով: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր