Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

17 օգոս 2020 17:00

ԵԱՏՄ տարածքում կենսաթոշակի ապահովման մասին համաձայնագիրը Պետդումա է մտել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակի ապահովման մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։ Այսօր փաստաթղթի տեքստը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում։
Պայմանագիրը կնքվել է 2019–ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղրզստանի ու Ռուսաստանի նախագահների կողմից։ Օրինագծի բացատրական գրության մեջ նշված է, որ փաստաթուղթը միտված է կենսաթոշակային ոլորտում աշխատողների հավասար իրավունքների ապահովմանը, ԵԱՏՄ երկրների տարածքում իրենց ձեռքբերած կենսաթոշակային իրավունքների պաշտպանությանը, նաև կենսաթոշակային ապահովման ոլորտում համագործակցության զարգացմանը։


Համաձայնագիրը երաշխավորում է, որ աշխատակիցներին չեն կարող մերժել կենսաթոշակ նշանակելու կամ վճարելու հարցում այն հիման վրա, որ նրանք բնակվում են ԵԱՏՄ այլ երկրի տարածքում։


«Կենսաթոշակի չափը չի կարող նվազեցվել, վճարումը չի կարող կասեցվել կամ դադարեցվել այն պատճառով, որ աշխատողն այլ անդամ երկրի տարածքում է բնակվում», - նշված է փաստաթղթում։
ՌԴ կառավարության գնահատմամբ՝ փաստաթղթի իրականացումը լրացուցիչ բյուջետային միջոցներ չի պահանջի․ այն իրականացվում է ՌԴ Կենսաթոշակային հիմնադրամի ծախսերի ընդհանուր ծավալի սահմաններում։










Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր