Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

19 օգոս 2020 17:00

Տեսանյութ.Սերժ Սարգսյանը սխալվում է․ ապրիլյանի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ-ն Ստեփանակերտ հասել էր. FIP

«Փաստերի ստուգման հարթակ»-ի հոդվածը՝ «Սերժ Սարգսյանը սխալվում է․ ապրիլյանի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ-ն Ստեփանակերտ հասել էր» թեմայով:


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2016թ. ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել։


«Ոչ, որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։


Մինչդեռ 2016թ. ապրիլի 8-ին ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ ապրիլի 7-ի ուշ երեկոյան Ադրբեջանի անօդաչու թռչող սարք է հայտնվել Ստեփանակերտի տարածքում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ համանախագահները հանդիպում էին ունենում ԼՂՀ նախագահի հետ։


Ավելին, թռչող սարքը Ստեփանակերտի երկնքում տեսանկարահանել էր 1in.am-ը:


Պաշտպանության բանակն ավելի ուշ տեղեկացրել էր, որ թռչող սարքը ոչնչացվել է՝ տրամադրելով լուսանկարներ։


#Azerbaijan sent a #drone to #Stepanakert when the #OSCE #Co-Chairs were meeting the #Karabagh President.


— Davit K. Babayan (@davit_babayan) April 8, 2016



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր