Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

20 օգոս 2020 13:35

Տեսանյութ.Վարչապետը կարմիր պալասա ա գծել Հայաստանի վրա. Երևանից Մոսկվա մեռելի հետ եմ գնացել.ասում էր՝ ձեր կողքին եմ լինելու, բա ո՞ւր է

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկն այսօր՝ օգոստոսի 20-ին, Կառավարության դիմաց  նշեց, որ իրենք հիասթափված են այսօրվա իշխանություններից։


«Այս ամենի վերջը ե՞րբ է գալու։ Էդ պարոն վարչապետը վերևից ե՞րբ պիտի իջնի, պատասխանի մեր հարցերին,ասում էր՝ ձեր կողքին եմ լինելու, բա ո՞ւր է: Այսօր ես 50 հազար դրամ պետք է վճարեմ, որտեղից եմ վճարելու, ո՞ւմ զալոգ դնեմ, որ վճարեմ: Քոչարյանին բերում մեր աչքն են մտցնում, մենք նրանց հանեցինք, որ  Փաշինյանը  նորմալ ղեկավարի, երբ ընտրվում էր, մենք ծափահարում էինք, իսկ հիմա չի իջնում մեր հարցերին պատասխանի»:
Քաղաքացին նշեց, որ ինքն է դիմել Վրաստանի դեսպանատանը, ինչի շնորհիվ մեկ անգամ այնտեղ բնակվող հայերը կարողացել են վերադառնալ հայրենիք։


 «Դիմեցի Վրաստանի նախագահին,  հուլիսի սկզբին բացեցին, հիմա դու չե՞ս կարող դիմել Ռուսաստանին, ու Վրաստանին, որ կարողանանք գնալ, պարոն վարչապետ, որ  հայրենակիցներդ գնան, կարող ես, ուղղակի չես ուզում »,- ասաց քաղաքացին:


Ակցիայի մասնակիցը դժգոհեց նշեց, որ հիասթափված են կառավարությունից։


 «Իրանց ժամանակ այսպես չէր, իսկ Նիկոլի օրով՝ Երևանից Մոսկվա մեռելի հետ եմ գնացել, իջել եմ, ինչի՞ համար պետք է մեռելին հասարարակական տրանսպորտով բերեն։


Վարչապետը կարմիր պալասա է գծել Հայաստանի վրա»,– ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր