ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

24 օգոս 2020 10:56

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 33, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 825-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 854 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 256 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1110-ի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Մեկ օրում առողջացածների թիվը 58 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 049, փաստացի բուժվողներինը՝ 5666 (մեկ օրում նվազել է 28-ով): Մեկ օրում արվել է 380 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 195 574 թեստ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր