Կորոնավիրուսով վարակման 111 նոր դեպք մեկ օրում. մահացել է 8 մարդ

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 42936 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 196873, վերջին մեկ օրում` 1299 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5343 պացիենտ, նվազել է 323-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 36475 անձ` վերջին մեկ օրում 426 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 858 է:
Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է:
Պացիենտները եղել են 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Read more: https://armeniasputnik.am/society/20200825/24217505/mahvan-yevs-8-depq-hh-um-kpronavirusi-zh-dardzatsneriic-amenaeritasardy-tarekan-e.html
Read more: https://armeniasputnik.am/society/20200825/24217505/mahvan-yevs-8-depq-hh-um-kpronavirusi-zh-dardzatsneriic-amenaeritasardy-tarekan-e.html