«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

26 օգոս 2020 14:20

Տեսանյութ.Տեսանք՝ շենքի մի մասը չկա. Այս հարկի բնակչին մերկ են հանել. ինչ են պատմում ականատեսները

«Ես բնակարանում նստած ուժեղ ձայն լսեցի, ամեն ինչ դղրդաց: Դուռը բացեցի, վազեցի, տեսա փոշի է բարձրանում: Հետո տեսանք շենքի այդ հատվածը չկա, ամբողջությամբ «նստել» է: Ձայնը շատ ուժեղ էր»,- SHANTNEWS.am -ին պատմել են այսօր Զեյթունում շենքի պայթյունի ժամանակ մոտակայքում եղած քաղաքացիները:

Նրանցից մեկն էլ ասաց.

«Մոտավորապես 7.05-ից 7.20-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ ձայնից արթնացանք: Անմիջապես 911 ենք զանգահարել»:

Ասում են՝ պայթյունը երկրորդ հարկում է եղել: Պատճառը, ականատեսների խոսքով, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքն է.

«Այս հարկի բնակչին մերկ են հանել: Կասկածում են, որ լողանալիս է եղել, ու գազի արտահոսք է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր