Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

29 օգոս 2020 16:34

Շուտով բոլորը կիմանան, թե ինչ սրիկա, հրեշ է հայրս,Նա չարիք է գործում, նա հենց չարիք է. Խաչատուրյան քույրերը՝ հոր մասին

Խաչատուրյան քույրերը, որոնք մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ,  սոցցանցերում ընկերների հետ քննարկել են «աղջկական» հարցեր, դիետաներ և «չար հորը»։ Նրանց գրառումների մի մասը հայտնվել է 360tv.ru-ի մոտ։

Քրիստինան պատմել է, որ սկսել է ճաշ պատրաստել 17 տարեկանում, երբ մայրը հեռացել է իրենցից։ Մինչ այդ որևէ տնային գործ չի կարողացել անել։

«Իսկ մենք երբեք ոչ մի բան չէինք անում, մայրիկը միշտ ամեն ինչ հասցնում էր՝ հավաքել, ուտելիք պատրաստել, նույնիսկ շան հետ զբոսնել»,- ասել  է աղջիկը։

Բայց վերջին երկու տարվա ընթացքում նա ամեն ինչ սովորել է։ Քրիստինան կիսվել է կյանքի  վերջին նորություններով։

Խաչատուրյանները ցանցում քննարկել է նաև հորը, պատմել նրա բնավորության մասին։

«Դու իրականում չգիտես այդ մարդուն, ես հորս մասին եմ ասում։ Նա չարիք է գործում, նա հենց չարիք է»,-գրել են աղջիկները։

Գրառումների մեջ ասում են, որ շուտով նրա շրջապատողները կհասկանան, թե ինչպիսինն է նա. «Շուտով բոլորը կիմանան, թե ինչ սրիկա, հրեշ է նա»։

Նրանց հարցնում են՝ ընդհանրապես դուրս գալի՞ս են, երբ հայրը տանն է։

«Դուրս գալիս ենք, բայց ոչ հաճախ և ոչ գիշերային ժամերին»,- պատասխանել են նրանք։

Ավելի վաղ Խաչատուրյանները  պատմել էին, որ հայրն արգելել է իրենց շփվել մոր հարազատների հետ։ Նրանք դեռ մանկուց չեն իմացել, թե ով է իրենց տատիկը, մորաքույրն ու մորեղբայրը։

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին,  դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել,  որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր