Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

01 սեպ 2020 10:37

Ինչու է գաղտնի պահվում. Չհրապարակված հեռախոսազրույց Բուքիքիոյի հետ. ինչի՞ց է նա դժգոհ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս գործընթացների հետ կապված՝ քանիցս մտահոգություններ էին ներկայացրել նաև միջազգային տարբեր կառույցներ, ինչպես նաև բավականին հեղինակավոր որակավորում ունեցող արտասահմանցի իրավաբաններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ընթացող դատաիրավական համակարգում իշխանությունների իրականացրած վերջին քայլերի հետ կապված՝ բավականին մտահոգ են հատկապես եվրոպական կառույցներում։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս ՍԴ դատավորների նկատմամբ տեղի ունեցած վերջին գործողությունների ու քայլերի առնչությամբ իր մտահոգություններն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն։


Մեր աղբյուրը փոխանցել է, որ Բուքիքիոն իր մտահոգությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, սակայն, ըստ նույն աղբյուրի, կողմերը պայմանավորվել են տեղի ունեցած խոսակցության հետ կապված պաշտոնական հաղորդագրություն չտարածել։ Ավելին, որքան էլ հեռախոսազրույցի փաստը հայտնի է դարձել որոշ շրջանակների, զրույցի մանրամասները հնարավորինս գաղտնի են պահվում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր