Եկել ենք այստեղ ու գերի ընկել,երբեք չեմ գալու այս երկիր.10 անգամ գնում էր իր որդուն տեսնում էր, բա մենք էլ ենք ուզում

Զրուցակիցներից մեկը նշեց, որ իրենց ակցիաների ժամանակ որևէ մեկը հստակ պատասխան չի տվել. «Իշխանությունը «էշի ականջում» քնած է, նրանց չի հետաքրքրում մենք այստեղ ինչով ենք ապրում և ինչ ենք ուտում: Ոչ մեկը այսքան ժամանակ կապ չի հաստատել մեզ հետ և չի հարցրել մեր որպիսությունը: Այս ինչ կառավարություն է, այս ում ենք մենք վստահել մեր երկիրը: Եկել ենք այստեղ ու գերի ենք ընկել»:
«Կարոտել եմ ընտանիքիս, կարոտել եմ հորս, մորս, աշխատանքս»,-ասաց Արտակը և հավելեց, որ նման վերաբերմունքի համար այլևս չի այցելելու Հայաստան. «Երբեք չեմ գալու այս երկիր: Մեզ բաժանեցին մեր ընտանիքից: Դա նորմա՞լ է: Վարչապետը ամսում 10 անգամ գնում իր որդուն տեսնում էր, բա մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մեր որդիներին տեսնել: Ես չգիտեմ երեխաներս ինչ են ուտում, կամ ընդհանրապես ուտո՞ւմ են գոնե: Իսկ վարչապեստը իրա տան մեջ նստած, փափուկ տեղերի մեջ իր թանկարժեք սնունդն է վայելում՝ թքած ունենալով մեզ նման մարդկանց վրա: Առհասարակ, նա թքած ունի իր ժողովրդի վրա: Մինչև վարչապետ դառնալը գոնե հանդիպում էր հասարակության հետ, թեկուզ ձևական, բայց փորձում էր հասկանալ քաղաքացիների խնդիրները, իսկ հիմա նստել է պաշտոնի ու մոռացել է, թե ով է եղել նախկինում: Մոռացել է, որ հենց մեր շնորհիվ է հագել այդ կոստյումը և բազմել այդ աթոռին»:
Մեր զրուցակիցը նշեց, որ երեխաների հետ խոսելն իր համար ցավոտ է. «Երբեք այսքան երկար ժամանակով չեմ բացակայել տանից: Երբ խոսում եմ երեխաներս հետ, նրանք կարոտից լաց են լինում, իսկ դա ինձ համար ցավոտ է: Այդ ամենը տեսնելով ավելի եմ զզվում այս իշխանությունից, որովհետև նրանց քմահաճույքների ու անգործության պատճառով ընտանիքի անդամներն իրարից բաժան են ապրում: Հետաքրքիր է, նրանց հանդեպ որ այսպիսի բան անեին, իրենց լավ կզգայի՞ն: Նորից եմ ասում՝ այս իշխանությունները թքած ունեն բոլորի վրա, նրանց համար կարևորը իրենց պարգևավճարներն են: Կարևորը իրենց փորը կուշտ լինի, գրպանն էլ լիքը»:
Ակցիայի մասնակիցները պահանջ բարձրացրին, որ պետք է շատ շտապ արտակարգ դրությունից հետո չարթերային թռիչք կազմակերպվի, և բոլորը գնան: