Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

04 սեպ 2020 16:35

Մեր ձեռը չի, ռուսներն ու վրացիները չեն թողնում, որ մարդ ներս մտնի իրենց երկիր

«Հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, մինչև  չավարտվի, երկիրը չեն բացի։  Օդային էլ՝ Ռուսաստանն ասում է՝ իմ մոտ համաճարակ է, եթե Հայաստանից նույնիսկ ընդունի, մյուսներին ի՞նչ է ասելու։ Իրականությունն այն է, որ ռուսներն ու վրացիները չեն թողնում »,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ռուսաստան մեկնել ցանկացող  քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Նա նշեց՝ չհավատալ որևէ մեկին, ով կասի, որ «հեսա այդ հարցը լուծելու է». «Կգան, ձեզ խոստումներ կտան, կասեն՝ բա դե որ ուզենան, կանեն։ Ի՞նչ է  նշանակում որ ուզենան կանեն։ Ես Ռուսաստանի իշխանության վրա լծակ չունեմ, որևէ մեկը լծակ չունի, որ ստիպի»։

«Այդ հարցը մեր ձեռքը չէ։ Հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով, փորձում ենք վերականգնել չվերթները, ոչ միայն ձեզ համար, այլ որ մարդիկ գան այստեղ, առևտուր լինի, փող մտնի երկիր, հյուրանոցները դատարկ են»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Նա  բողոքող քաղաքացիներին առաջարկեց սպասել՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է գոնե ՌԴ հետ չվերթները բացել։ 

«Ես չեմ պահում ձեզ, թույլ եմ տալիս, գնացեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը բողոքող մի քաղաքու։ 

«Բանակցենք, մենք գնանք, հասնենք մեր երեխաներին»,- ասաց կինը։ 

«Բանակցում ենք, հիմա չեն համաձայնվում»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը։ 

«Այնպիսի բան չկա, որ անհնարին լինի»,- պատասխանեց քաղաքացին։

«Ենթադրում եմ՝ շատ երկար չի տևելու, մեկ ամսում գոնե ռուսների հետ  կկարողանանք անել, վրացիների հետ չենք կարողանալու»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է օդային ճանապարհով ՌԴ մեկնելուն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Օդային ճանապարհով էլ Ռուսաստանն ասում է՝ մեզ մոտ համաճարակ է, եւ եթե նույնիսկ Հայաստանից մարդկանց ընդունեցի, մյուսներին ո՞նց եմ ասելու, որ չեմ ընդունում:  Եթե ասենք դուք ուզում եք Եգիպտոս գնալ եւ Եգիպտոսը բաց է, խնդիր չկա: Դա ընդունող երկրի խնդիրն է:
 Մենք ամեն օր այդ հարցով բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել: Ոչ միայն ձեզ համար, այլ որ մարդիկ գան, առեւտուր անեն, փող մտնի երկիր: Հյուրանոցները դատարկ են: Ռուսներն ու վրացիները չեն թողնում, որ մարդ ներս մտնի իրենց երկիր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր