Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

21 սեպ 2020 15:22

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները

Սեպտեմբերի 19-ին իրավապահները դարանակալել էին Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում, քանի  որ կասկածներ են ունեցել, թե վերոնշյալ հատվածում է գտնվում ամիսներ առաջ Շենգավիթ վարչական շրջանում սպանության գործով հետախուզվողը:


Մասնավորապես, իրավապահները շրջափակելով Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի հատվածը, հորդորել են վարորդներին շտապ հանել տարածքից մեքենաները, որպեսզի իրենք կարողանան իրականացնեն իրենց օպերացիան եւ սպանության մեջ կասկածվողին բռնեն: Ականատեսների պատմելով, իրավապահները եղել են զինված եւ անգամ տարածաքում գտնվող քաղաքացիները նաեւ լսել են կրակոցի ձայներ:


Ի վերջո, ինչ օպերացիա են իրականացրել իրավապահները եւ ում են փնտրել վերոնշյալ տարածքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջիններս փնտրել են ամիսներ առաջ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած «Ռիմա-Թրավել»-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանի սպանողին, իսկ ահա մամուլի հրապարակումների համաձայն վերջինիս սպանության մեջ կասկածվում է Կոնստանտին Հունանյանը, որը իր շրջապատում հայտնի է «Կոկո» մականվամբ: Ըստ ամենայնի, իրավապահները հենց վերջինիս մասով տեղեկություն են ստացել, որ նա գտնվում է այդ խաչմերուկի հատվածում գտնվող շենքերից մեկի բնակարանում: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օպերացիան չի ստացվել, քանի որ սպանության մեջ մեղադրվող ենթադրյալ հանցագործին, որին փնտրել են այդպես էլ չեն գտել:


Հիշեցնենք, որShamshyan.com-ը գրել էր, որհունիսի 9-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի էր ունեցել սպանություն:
Պարզվել էր Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող ինքնաձիգներից կատարված դեպքի մասնակիցների եւ սպանվածի ինքնությունը։ Պարզվել էր՝ մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ՝ «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» էր։


Պարզվել էր նաեւ, ո րնույնօրը, ժամը 17։05-ի սահմաններում Ա. Պետրոսյանի եւ մի խումբ անձանց միջեւտեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց նկատմամբ, որի ընթացքում 30-ամյա Կոնստանտին Հունանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել էր Աշոտ Պետրոսյանի ուղղությամբ, ով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել էր։



Մանրամասները ՝տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր