Կորոնավիրուսի 2-րդ ալիքը մտավախությունների ֆոնին. ոսկին թանկանում է,ինչն էլ նպաստում է դոլարի արժեզրկմանը

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex նյույորքյան ֆոնդային բորսայում աճել է 0.4 տոկոսով կամ 7.65 դոլարով` մինչեւ 1918.3 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1.36 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.718 դոլար:
Երեքշաբթի ոսկու գների աճը պայմանավորված էր երկուշաբթի «իսպառ վաճառքից» հետո շտկումով համաշխարհային շուկաներում, երբ ոսկու գինն ընկավ ավելի քան 2 տոկոսով, իսկ արծաթինը` 9 տոկոսով:
Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար կարանտինի նոր սահմանափակումների կապակցությամբ տնտեսական մտավախությունները նույնպես նպաստում են մետաղի գների թանկացմանը, որն ավանդաբար համարվում է անվտանգ ակտիվ է համարվում անորոշության ժամանակներում:
Բացի այդ, ոսկու գնի բարձարցմանը նպաստում է դոլարի արժեզրկումը: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը` վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ, որոնք Միացյալ Նահանգների հիմնական առեւտրային գործընկերներն են), նվազում է 0.13 տոկոսով` կազմելով 93.53 կետ: Ամերիկյան արժույթի արժեզրկումն ավանդաբար աջակցում է ոսկու արժեքին, քանի որ այս դեպքում մետաղն ավելի էժանանում արտարժույթ պահողների համար: