Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

23 սեպ 2020 16:36

Վարչապետը կպարգևատրի 100-ից ավելի բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչների

Հարյուր և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին և նախագահին:


Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգեւատրման առաջարկություն։


«12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգեւի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասաց խոսնակը:


«Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր