ՌԴ-ում տեսանյութ է տարածվել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն       Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի    

25 սեպ 2020 13:10

Հարազատներիս նախապատրաստել եմ.Չգիտեմ իրենք էդ ինչ մահապարտներ կարող են գտնել, ովքեր ցուցմունքներ կտան մեր դեմ

Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր նախկին հայտարարությունն այն մասին, որ իր և ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանի դեմ փորձ է արվում քրեական գործեր հարուցելու։
«Իմ հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է։ Մենք ունենք տեղեկություն նաև, որ ամեն ինչ անում են նաև իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց։ Սյունիքում, որտեղ ես առաջադրվել էի ռեյտինգային ընտրակարգով թեկնածու, փորձում են հասկանալ` թե՛ այս, թե՛ նախորդ ընտրությունների ժամանակ ես որևէ ընտրական մախինացիաների մեջ եղել եմ, թե չէ»,– ասաց Զոհրաբյանը։

Ընդդիմադիր պատգամավորը չբացառեց, որ ընտրական ինչ–ինչ մախինացիաների հիմքով, քրեական գործեր այնուամենայնիվ կհարուցվեն։

Նրա տեղեկություններով՝ իրավապահներին կոնկրետ հանձնարարական է ներկայացվել իրենց դեմ «գործ սարքելու»։
Հարցին, թե՞ արդյոք հանձնարարությունն անձամբ Փաշինյանն է տվել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Միանշանակ՝ այո»։

«Ես չգիտեմ իրենց երևակայությունը մինչև ուր կհերիքի։ Ես չգիտեմ իրենք էդ ինչ մահապարտներ կարող են գտնել, ովքեր իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ ցուցմունքներ կտան,– ասաց նա,– դուք պատկերացնու՞մ եք՝ ես փող տամ, որ մարդիկ ինձ ընտրեն»։

Զոհրաբյանն անգամ հայտնեց, որ տեղյակ է իշխանությունների կողմից իր դեմ նախապատրաստվող հաջորդ քայլին։ Նրա խոսքով՝ դա լինելու է կտրտված, մոնտաժված տեսանյութ, որտեղ ինքն, իբր, վատ է արտահայտվում Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։
Իր նկատմամբ ճնշումների նպատակը, Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանմամբ, իրեն լռեցնելն է` անգամ նեղ անձնական կարգի տեղեկություններ հայթայթելու միջոցով։

«Ես իմ ընտանիքին նախապատրաստել եմ, իմ մոր, իմ աղջկա, իմ քույրերի հետ խոսել եմ, ասել եմ` եղեք պատրաստ ամեն ինչի, եղեք պատրաստ ամենակեղտոտ, խուլիգան հրապարակումների, որն իրենք անում են իրենց մի քանի կայքերի միջոցով, որոնցից որոշներն աշխատացնում են պատգամավորները, որոշները, գիտեք` ովքեր են աշխատեցնում։ Ասել եմ` պատրաստ եղեք ամեն ինչի, նույնիսկ մոնտաժված վիդեոսյուժեների։ Իմ ընտանիքը պատրաստ է, իմ հարազատները պատրաստ են»,– հայտարարեց Զոհրաբյանը` հավելելով, որ իրեն այդ միջոցներով լռեցնել չի հաջողվի։
Ինչ վերաբերում է Փաշինյանին, Զոհրաբյանը հայտնեց, որ նրան համարել է լավ գործընկեր, լավ քաղաքական գործիչ, որը նախկին իշխանություններին մշտապես քննադատում էր, բայց որևէ մեկը նրա նկատմամբ այն ժամանակ «նման կեղտոտ հալածանք» չէր իրականացնում, «չէին մտնում ընտանիք» ու անձնական կյանք։
Այսօր Փաշինյանի իշխանությունը, Զոհրաբյանի բնորոշմամբ, անցել է անգամ այդ բարոյական սահմանը։ Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ թեև շատ լավ է ճանաչում Փաշինյանին, աշխատել է նրա ղեկավարած թերթում ու քաջատեղյակ է նրա գործունեությանն ու անձնական կյանքին, բայց երբեք իրեն թույլ չի տա խոսել այն ամենի մասին, ինչ որ գիտի, այլապես որևէ բանով չի տարբերվի նրանցից։

«Ինձ համար կան տաբուներ` կա անցած ճանապարհ, կա ընտանիք, ինձ համար կան երեխաներ, որոնց երբևէ չի կարելի ցավ պատճառել։ Այդ տաբուներն, իրենց համար, ցավոք, չկան։ Եվ դա է լինելու այն կործանարար ճանապարհը, որի վրա իրենք երկու ոտքով ամուր կանգնած են»,– ասաց Զոհրաբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր