Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

26 սեպ 2020 13:57

Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում՝պայմանավորված ուսումնական հաստատությունների աշխատանքո՞վ

Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում: Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ վերջին 2-3  օրերին որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է, բայց այդ թվերն անհանգստացնող չեն:


«Անշուշտ, սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ»,- նշում է Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ մարզում 53 դպրոցի 2520 աշխատակից է նմուշառվել, նրանցից թեստի դրական ցուցանիշ է ունեցել 31-ը:


Այս  պահին ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսով  պայմանավորված հեռավար ուսուցման են անցել Ախուրյանի 2-րդ դպրոցում և Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցում՝ 1 դասարան։


Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 478 է, նրանցից 110-ը դրական ախտանիշներով են:  Սեպտեմբերի 25-ին Երևան է տեղափոխվել 7 վարակված:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր