Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով          Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար    

29 սեպ 2020 20:00

Տեսանյութ.Ադրբեջանը ՏՕՍ-1Ա ծանր հրետանի է տեղակայել բնակավայրում՝ կենդանի վահան դարձնելով իր քաղաքացիներին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով, ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում։
«Կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։


Տեսանյութում երևում է` ադրբեջանական տեխնիկան տեղակայվում է երկու բնակավայրերի մեջտեղում ու նոր միայն կրակ բացում։


Նշենք, որ Տավուշում հուլիսին ընթացող մարտերի ժամանակ նույնպես ադրբեջանական կողմն այդ քայլին էր դիմում։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր