Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

30 սեպ 2020 15:10

Պետք է միայն ռուս , այլ ոչ թե այլ երկրների խաղաղապահների զորակազմ լինի.Պետդումա

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար այլ խաղաղապահներ ներգրավելու անհրաժեշտություն չկա` բացառությամբ ռուս կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները ներկայացնողներ խաղաղապահների, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:


«Հաշվի առնելով հակամարտող երկու կողմերի կամքը` ես կարծում եմ, որ բացի ռուս եւ ՀԱՊԿ երկրները ներկայացնող խաղաղապահներից, այլ որեւէ մեկի ներգրավման անհրաժեշտություն չկա»,- ասել է Նովիկովը:


Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «չափազանց շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ, եւ տարօրինակ կլիներ, եթե այս առիթով հանդես գայինք միայն քաղաքական հռչակագրերով եւ չմասնակցեինք խաղաղապահ գործողություններին, եթե դա անհրաժեշտ լինի»:


Իր հերթին, Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին կարծում է, որ «Մերձդնեստրի փորձը, որտեղ ռուսական խաղաղապահ ուժեր են տեղակայվեցին, եւ այնտեղ մարտերն անմիջապես դադարեցին եւ նորմալ խաղաղ կյանքը սկսվեց»: «Հաշվի առնելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար են` ՄԱԿ-ի կողմից մանդատ ստացած խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը կարող է հանգիստ հաստատվել այնտեղ եւ այդ գործընթացի կարգավորման երաշխիք դառնալ»,- ասել է Վոդոլացկին: Նա նշել է, որ «դա պետք է հենց միասին ռուսական, այլ ոչ թե այլ երկրների խաղաղապահների զորակազմ լինի»:


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը չի քննարկում միջազգային խաղաղապահ ուժերի` ղարաբաղյան հակամարտության գոտի մտցնելու հնարավորությունը: «Մեր օրակարգում նման հարց չկա»,- ասել էր Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր