Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 հոկ 2020 16:10

Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք,եթե շարունակվի, կորոնավիրուսի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, քան առաջինը

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով պատերազմի պայմաններում հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին։


Գրառումը ներկայացնում ենք ստորև․


«327, 458, 491, 532... Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։


Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։


Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են պետք և այդպես կարող է դեռ շաբաթներ շարունակվել։


Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։


Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։ Այսպես եթե շարունակվի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, քան առաջինը, ընդ որում պատերազմի պայմաններում։


Հավատում եք, չեք հավատում, կարևոր չէ հիմա, կարո՞ղ եք գոնե մի քանի շաբաթ այդ կանոններին հետևել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր