Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

05 հոկ 2020 16:18

Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել,որ Իսրայելը 2-3 օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան

Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել,որ Իսրայելը 2-3 օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպանԻսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում ասել է Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ նշելով, որ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել:


«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր ուղիներն օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասել է նա:


ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր