Պեսկովը տեղեկություն չունի Երևան ժամանած հատուկ թռիչքային ջոկատի «Ռոսիա» օդանավից, մինչդեռ...

«Ես չեմ տիրապետում նման տեղեկատվության»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ով և ինչու է մեկնել Երևան այս ինքնաթիռով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը հաստատել է՝ թիվ մեկ ինքնաթիռի ժամանաման լուրը, այլ տեղեկություններ չի հրապարակել։
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հայտնել էր, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր:
***
Քիչ անց, Մանե Գեւորգյանը գրում է՝
Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն։