Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

09 հոկ 2020 15:30

Շատ շուտով մենք կիմանանք շատ հստակ անուններ. ԱԼեն Սիմոնյանը՝ «դավաճանների» գործի մասին

Այս պահի դրությամբ քննություն է ընթանում և վստահեցնում եմ, որ շատ շուտով մենք իմանանք շատ հստակ անուններ, հստակ գործողություններ կտեսնենք և շատ մեծ ինֆորմացիա կլինի դրա հետ կապված։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշնյանի հայտարարությանը, որ ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն, որ այդ գործող արդեն կա ձերբակալված անձ։


«Դրանից զատ մեր քաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի մասին է խոսքը, ում մասին է խոսքը, ով է փորձում իր մանր, անձնական ու քաղաքական շահերը  այստեղ այս պատերազմի ֆոնին տաքացնել ու առաջ տանել։


Դուք տեսնում եք, որ օրինակ, մենք ունենալով խորագույն խնդիրներ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի հետ, յնուամենայնիվ այդ գիտակցությունը կա։ Այսօր քննարկումները ցույց են տալիս, որ միասնականություն կա։ Բայց կան մարդիկ, որոնք փորձում են և փորձելու են»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր