Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 հոկ 2020 16:15

Քադիրովը՝ Գրոզնիում ոչնչացված ահաբեկիչների մասին.որ երկրից էին ժամանել

Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա էին ժամանել Սիրիայից ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Քադիրովը։

«Ամբողջ վերջին ժամանակամիջոցում «շայթանները» փախուստի մեջ էին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ թաքնվելով Սիրիայում եւ այլ երկրներում: Իսկ այժմ, պատվեր ստանալով իրենց արեւմտյան հովանավորներից, նրանք վերադարձել էին եւ որոշել կատարել մի շարք ահաբեկչական գործողություններ»,- գրել է Քադիրովը:

Նրա խոսքով՝ զինյալները վաղուց էին նշված օպերատիվ բազայում եւ գտնվում էին հետախուզման մեջ: Քադիրովը նաեւ հրապարակել է ոչնչացվածների տվյալները: Նրանցից երեքը ծնունդով Գրոզնիից են. գրանցված են Չեչնիայի Հանրապետությունում, չորրորդը նույնպես գրանցված է Չեչնիայում, նրա ծննդավայրի մասին տվյալներ չեն բերված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր