Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

17 հոկ 2020 15:19

Տեսանյութ.Իշխան Սաղաթելյանը մոտ 1 տասնյակ կուսակցությունների անունից շտապ հայտարարություն է անում

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ քաղաքական ուժերի շտապ հայտարարություն են տարածում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ուղիղ եթերում ներկայացրեց ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի կողմից ընդունված հայտարարությունը:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը և հիշյալ քաղաքական ուժերի անունները.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի և Թուրքայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է:

Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը:

Ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկաչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի:

Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում՝ հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր