Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

18 հոկ 2020 13:52

Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու լուրերը կեղծ են, մտացածին և իրականությանը չհամապատասխանող. Վիվա-ՄՏՍ

Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու լուրերը կեղծ են, մտացածին և իրականությանը չհամապատասխանող. Վիվա-ՄՏՍՎիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է արել հանրության շրջանում տարածում գտած լուրի մասին, թե ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու, քննության, իրավական որևիցե գործընթացում կամ գործում ներգրավվածության, առավել ևս հանցավոր արարքներում նրա մեղսակցության վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ կեղծ են, մտացածին և իրականությանը չհամապատասխանող:

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

Ափսոսում ենք, որ այն ժամանակ, երբ հասարակության ուշադրության կենտրոնում Արցախն է, ստիպված ենք տարածել այսօրինակ պարզաբանում և հերքում՝ ի պատասխան Վիվա-ՄՏՍ ընկերության և դրա գլխավոր տնօրենի բարի համբավն ու արժանապատվությունն արատավորող զրպարտանքին:

Միաժամանակ, հաշվի առնելով կապի ոլորտի ռազմավարական նշանակությունն առկա իրավիճակում և առհասարակ, կոչ ենք անում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ու ՀՀ ոստիկանությանը ուշադրության ներքո պահել նման զրպարտանքի աղբյուրները և տարածողներին՝ դրանց իրական նպատակները բացահայտելու և ըստ անհրաժեշտության համարժեք իրավական միջոցներ ձեռնարկելու նպատակով:   

Վիվա-ՄՏՍ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր