Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

20 հոկ 2020 10:36

Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ հետաձգվեց: Կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։ Ինչպես հայտնեցին Գագիկ Ծառուկյանի փաստաբանները, դատարանը որոշ փաստաթղթեր է պահանջել: Ի դեպ, գրավի չափը փաստաբանները թողել են դատարանի հայեցողությանը:

Քանի որ գնալով Ծառուկյանի կարիքն ավելի ու ավելի է զգացվում թե՛ տնտեսության կայունությունը պահելու, թե՛ առաջնագծի, թե՛ թիկունքի ամրության, թե՛ միջազգային կապերն օգտագործելու առումով, ԲՀԿ ղեկավարի՝ օր առաջ ազատության մեջ գտնվելը առաջին հերթին բխում է պետության շահերից:

Ըստ այդմ, մեր տեղեկություններով, հավելյալ փաստաղթեր պահանջելով, դատարանն, ըստ էության, մանևրելու հնարավորություն է թողել, և, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 22-ին միջնորդությունը կբավարարվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր