Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

20 հոկ 2020 13:12

Տեսանյութ.ՀՀ-ում ԵՄ դեսպանն ասաց, որ Եվրոպայում համակրանքը հայերի նկատմամբ է.Բախշյանը չկարողացավ զսպել արցունքները

Եթե ԱՄՆ դեսպանատանը ընդունելությունը մեզ չգոհացրեց, ԵՄ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները բավականին հստակ էին, չնայած որոշակի բախումներ եղան տերմինալոգիայի ոչ ճիշտ ձեւակերպումների հետ կապված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպումից հետո նշեց Երեւանում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ով նոր էր դուրս եկել հանդիպումից:


«Խոսեցինք այն մասին, որ ԵՄ-ն, եվրոպական բոլոր կառույցները այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: 2016-ին մեր գեևրիների, մեր զոհերի նկատմամբ անագրանքը, խոշտանգումը մնացել էր անպատասխան: Դրա արդյունքում Ադրբեջանի նկատմամբ որեւէ սանկցիա չէր կիրառվել:


Մենք ցույց տվեցինք այդ նկարները, թե ինչպես են վարվում մեր զոհերի, գերիների հետ: Իրենք ասացին, որ տեսել են բոլոր տեսանյութերը, ամեն ինչին մանրամասն ծանոթ են, բոլորը ներկայացվել է Բրյուսել: Դեսպանը հույս հայտնեց, որ կհնչի գնահատական:


Երբ պնդեցինք, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ որեւէ գնահատական չեք հնչեցրել, մինչդեռ այն ժամանակ էլ բարբարոսությունները քիչ չեն եղել, նա ընդամենը  մտահոգություն հայտեց, ասելով, որ համակրանքը ձեր ազգի կողմն է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ  պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը»,-ասաց ակցիայի մասնակիցը:


Նա նաեւ հավելեց. «Հարցին, թե այդ դեպքում ինչու եք ձեր առաջին ելույթում հայկական կողմին որակել որպես ագրեսոր եւ միայն Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից հետո մեղմել եք ձեր հաջորդ հայտարարության տեքստը, այստեղ դեսպանը մի քիչ կարկամեց, բայց ասաց, որ ԵՄ-ի որոշումները միակողմանի չեն ընդունվում, 28 երկրներ են մասնակցում որոշումների ընդունմանը: Ասաց, որ իրենցից կախված է միայն այս պահին Բրյուսել ներկայացնել եղած փաստերը եւ հուսալ, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական»:


Ակցիայի մասնակիցն ասաց, որ իրենց թույլ չեն տվել հեռախոսով ցուցադրել ահասարսուռ կադրերն ու տեսանյութերը, թե ինչպես են կապում հայ գերու բերանը, ինչպես են դանակով նակ կաշին հանում, հետո միսը. դեսպանն ասաց՝ հավատացեք, ես ավելի վատ տեսանյութեր եմ տեսել:


Նա հավելեց, որ երբ Գեղարքունիքում երկու դպրոց  է ավերվել Ադրբեջանի հարվածներից, ոչ ոք գնահատական չի հնչեցրել, բայց երբ Գյանջայի ուղղությամբ պատասխան է եղել, հետեւեիին դատապարտումներ. «Ինչու համարեցիք, որ Գյանջայում տեղի ունեցածը ագրեսիայի դրսեւորում է, իսկ հայաստանի դեմ կատարվածն անտեսեցիք:


Այդուհանդերձ դեսպանի դիրքորոշումը չափից ավելի հայանպաստ էր, սա տեսանելի էր: Երբ տիկին Բախշյանը չկարողացավ զսպել արցունքները եւ հուզվել էր, ես զգացի, որ փոխադարձ հուզվել էր նաեւ դեսպանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր