ՊՆ N զորամասում զինծառայող է hանկարծամшh եղել          Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները    

21 հոկ 2020 17:33

Տեսանյութ.Վայրի կենդանիները հոշոտում են դիակները. իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին` տեղեկացնելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախյան պատերազմի շփման գծի ողջ երկայնքով հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի մասին։


«Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիներն ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ վերոնշյալ տարածքում առկա են Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Տարածաշրջանը բնակավայր է հազվագյուտ և անհետացող կովկասյան ընձառյուծի, գորշ արջի, բեզոարյան այծի, սև և գրիֆոնի անգղերի ու այլ կենդանիների համար։
Հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ ռազմաճակատի որոշ հատվածներում հակառակորդի անթիվ դիերի պատճառով կրիտիկական իրավիճակ է ստեղծվել, քանի որ մեծ է համաճարակների առաջացման վտանգը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր