Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է և բшխվել քարե պատնեշին    

23 հոկ 2020 11:59

Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա. Ցեղասպանագետների միջազգային միություն

Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա: Այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով նաև հայտարարության տեքստը լուսանկարների տարբերակով։ 


Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեք տասնյակից ավելի զոհեր կան քաղաքացիական բնակչության և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: 


Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր