«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է          Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

26 հոկ 2020 14:35

Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածների տարափ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին, գրում է լիբանյան almasdarnews.com-ը։


Նշվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մի քանի հարված են հասցրել Սալկին գյուղական տեղանքին, որտեղ անցյալ շաբաթ ենթադրաբար տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի անօդաչուների հարձակումը:


Հաղորդվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մասնավորապես հարված են հասցրել Սալկին գյուղի լեռնաշղթայի մոտակայքում գտնվող Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների խմբավորման դիրքերին:


Նշվում է, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջին ժամանակներս ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ և Հալեպ նահանգներում։


Անցած հանգստյան օրերին ռուս զինվորականները հարվածել են Հալեպի հյուսիսային ծայրամասում Թուրքիայի կողմից աջակցվող նավթի մաքսանենգության վայրերին․ Ջարաբուլուս քաղաքի նկատմմաբ հարվածը լուրջ վնաս է հասցրել նավթի մաքսանենգության վայրերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր