Տեսանյութ.Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ.Արթուր Վանեցյան          Վեր լինել անձնականից և առաջնորդվել պետական շահով, դրանով է տարբերվում պետական գործիչը քաղաքական, կուսակցական գործչից       Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ Հայաստանի համար    

26 հոկ 2020 21:27

Միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ կամ կույր են, կամ՝ անկարողունակ, կամ էլ՝ չարչի. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար:
Այս խոստովանության կարիքը ծագել է, քանի որ ինձ հաճախակի են մեր հայրենակիցները հարցնում, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, թե արդյոք չեն ուզում մեր իրավունքները պաշտպանել և այլն: Ասեմ, որ ես ու շատ-շատերը հնարավոր ջանքերը ներդնում ենք միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու և գործողությունների մղելու ուղղությամբ, սակայն, ցավոք, միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ կամ կույր են, կամ՝ անկարողունակ, կամ էլ՝ չարչի:

Այնպես որ պետք է գիտակցել, որ մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում: Ուստի, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից:

ՁԵՐ ԲՈԼՈՐԻԴ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՛ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր