Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

27 հոկ 2020 15:40

Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների

Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը երեքշաբթի լայնածավալ հարձակում են սկսել երկրի կառավարական բանակի և կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա, հաղորդում է almasdarnews.com-ը։

Նշվում է, որ այսօր առավոտյան Թուրքիայից աջակցություն ստացող զինյալները տասնյակ հրթիռներ են արձակել Լաթաքիայում, Իդլիբում, Հալեպում, Համայում քաղաքների և գյուղերի ուղղությամբ:

Աղբյուրը հայտնել է, որ հրթիռները մի շարք պայթյուններ են առաջացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, սակայն գրոհայինների հարձակումը մեծ զոհերի չի հանգեցրել։

Թուրքիայի հովանավորյալ զինյալներն այս հարձակումը իրականացրել են ի պատասխան Իդլիբի հյուսիսում գտնվող «Ֆայլակ աշ-Շամ» մարզումային ճամբարի ուղղությամբ ռուսական օդատիեզերական ուժերի հզոր հարվածների: Ռուսական հարվածներն ավերիչ են եղել․ հաղորդվում է 200-ից ավելի զոհերի մասին։

Ինչպես գրում է աղբյուրը, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից հետո ռուսական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը, հատկապես՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր