Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

27 հոկ 2020 16:15

Տեսանյութ.Ինչ ասել է ցավոտ փոխզիջումներ, արդյո՞ք խոսքը 5 շրջան հետո եւս 2 շրջան հանձնելու մասին է

Մենք մշտապես պատրաստ ենք եղել բոլոր տեսակի բանակցությունների։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։


Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ցավոտ փոխզիջումների» վերաբերյալ հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Բանակցությունների ընթացքում եթե կար կամ կլիներ որեւիցե առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա դա կդրվեր Հայաստանի Հանրապետության, Արցախի ժողովրդի քննարկմանը։ Փաստն այն է, որ նույնիսկ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չկան ու չեն կարող լինել այս փուլում։ Այսինքն՝ որեւիցե կոնկրետացում մտցնել կամ փորձել դրա մեջ ինչ-որ բան գտնել՝ սխալ է»։


Հարցին՝ արդյո՞ք խոսքը 5 շրջան հետո եւս 2 շրջան հանձնելու մասին է խոսքը, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Եթե խոսքը դրա մասին լիներ, ապա դրա հետ կապված արդեն փաստաթուղթը պատրաստ էր, բանակցությունները երկար գնացել էր։ Այդ խոսակցությունը կշարունակվեր, եթե խոսքը դրա մասին լիներ»։


Անդրադառնալով Արցախում այս պահին իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Պատերազմը, որն ունի այդքան մեծ ծավալ, ունի իր խնդիրներն ու դրական կողմերը։ Կարող եմ ուրախացնել մեր համաքաղաքացիներին, որ այսօր արդեն այդ դրական կողմերն ավելի շատ են։ Այն անսպասելիությունը, այն անհավատ վիճակը, որ սա իրոք կատարվում է, իրոք երազ չի, անցել է արդեն, եւ տեղի են ունենում կոնկրետ գործողություններ։ Մեր բանակը, մեր տղերքը, մեր կամքը բավականին բարձր մակարդակի է։ Մենք դա ապացուցում ենք նաեւ թշնամու մռթին տալով։ Հայ զինվորը ի սկզբանե կանխել է ու կասեցրել է մի բան, որը թշնամին ուզել է անել. այն է, թշնամու տրամաբանությամբ իր անկախության օրն ինքը պատրաստվում էր նշել Ստեփանակերտում։ Թող որեւիցե մեկը թե դրսում, թե ներսում չոգեւորվի որեւիցե բանից։ Բնական է, ալիք է եղել հարձակման՝ Թուրքիայի, ահաբեկիչների մասնակցությամբ։ Այդ ալիքը, բնական է, կարող էր ինչ-որ հաջողություններ ունենալ, բայց որեւիցե մեկը թող դրանից չոգեւորվի։ Սպասենք լավ լուրերի, իսկ ես ձեզ խոստանում եմ, որ դրանք լինելու են շատ»։


Անդրադառնալով միջազգային գործընկերների հետ աշխատանքին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ առաջին իսկ օրվանից բոլոր հնարավոր ուղղություններով կատարվում են աշխատանքներ. «Դրանք կատարվում են ի հեճուկս ամեն ինչի, այսինքն՝ որեւիցե բան հաշվի չի առնվում, բոլոր ուղղություններով աշխատանք կատարվում է։ Եվ մեր ցանկությունները եւ իրողությունները հաճախ չէ որ համընկում են. նկատի ունեմ մեր ազգի ցանկությունները։ Այսօր ունենք մի գործընկեր, որն ամեն ձեւով մեզ աջակցում է, դա Ռուսաստանի Դաշնությունն է, որի համար շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին, նչպես նաեւ Ֆրանսիայի մեր գործընկերների աջակցությունը, ԱՄՆ-ի աջակցությունը»։


Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ միջազգային ահաբեկչության դեմ այսօր կանգնած են Հայաստանն ու Արցախը, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար. «Կարծում եմ, որ արձագանքը կլինի այն ժամանակ, երբ կլինեն կոնկրետ լուծումներ կամ գործողություններ անելու հնարավորություններ։ Հայաստանյան կողմերն իրնց դիրքորոշումները հայտնել են։ Արդեն գնդակը մեր գործընկերների դաշտում է։ Վստահ եմ՝ թե Ռուսաստանում, թե Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում բոլորը հասկանում են, որ այսօր Հայաստանը դարպասն է, այն ամրոցն է, որը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ։ Դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր