Կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն          «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին       Արդեն հայտնի է երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը    

29 հոկ 2020 17:00

Վիճակը լուրջ է,դրսում հայեր ունենք, զերծ մնացեք հակաիսլամական սոցցանցերում ու մամուլում ծաղրանկարների տարածումից

«Հարգելի ամենոք, մեծ խնդրանք ունեմ: Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ և մամուլում, և սոցցանցերում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նշել է, որ հիմա Իրանում հայերի դեմ մեծ ալիք է բարձրացել և տեղի հայերը ծանր վիճակում են, որովհետև Ֆրանսիայի դեպքերի հետ կապված մեր ԱԳՆ հայտարարությունից մի հատված, սխալ մեկնաբանություններով, Իրանի ադրբեջանցիները տարածում են մամուլում ու սոցցանցերում, հայտարարելով, որ մենք Իսլամի դեմ ենք ու արդարացնում ենք Մարգարեի ծաղրանկարները:

«Վիճակը լուրջ է: Մենք ունենք հայրենակիցներ, որոնք բնակվում են մուսուլմանական երկրներում և մեր ամեն մի հայտարարություն, խոսք ադրբեջանցիները հետևում են ու տարածում այդ երկրներում, հակահայկական տրամադրություններ ստեղծելու նպատակով:

Այս շիկացած մթնոլորտում զերծ մնացեք սոցցանցերում ու մամուլում նման ծաղրանկարների տարածումից և հակաիսլամական խոսքերից:

Եղեք պատասխանատու»,- գրել է Ստեփան Դանիելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր