ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով       Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ    

30 հոկ 2020 11:15

Տեսանյութ.Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլեր» խմբավորման անդամները սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին

Հոկտեմբերի 30-ին ֆրանսիական Դիժոն քաղաքում հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներով թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են փողոց դուրս եկել, տեղեկացնում ենք Հայ Դատի կենտրոնական խորհրդի ֆեյսբուքյան էջից:

«Վիենից և Դեսինից հետո այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Էրդողանի «Գորշ գայլերը», ինչպես միշտ՝ բռնության ու ատելության կոչերով, փողոց են դուրս եկել՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշներն ու «Գորշ գայլեր»-ի տարբերանշաններ: Վախը չպետք է գերազանցի օրենքի գերակայությանը: Ակնկալում ենք ՆԳ նախարարի կոշտ պատասխանը»,- նշված է հաղորդագրությունում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր