Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

30 հոկ 2020 13:57

ՌԴ ավիացիան սկսել է զանգվածային մաքրել այն վայրերը, որտեղ գործում են ահաբեկիչները

Սիրիայի բանակը և իրանամետ աշխարհազորայինները, լայնամասշտաբ օդային աջակցությամբ Ռուսաստանից, շարունակում են մաքրել այն վայրերը, որտեղ գործում են ահաբեկչական «ԴԱԻՇ» կազմակերպության («Իսլամական պետություն», ԻՊ, ԴԱԻՇ՝ Ռուսաստանում արգելված) խմբավորումները՝ Համա, Հոմս, Ռաքքա և Դեյր-էզ-Զոր նահանգների արվարձաններում: Այս մասին հաղորդում է Al-Masdar News-ը՝ հղում անելով իր դաշտային աղբյուրներին:

Նշվում է, որ ներգրավված են շուրջ 20 կործանիչ-ռմբակոծիչներ և կործանիչներ, ինչպես նաև Սիրիայի ռազմաօդային ուժերի մի քանի ուղղաթիռներ, որոնք հարվածներ են հասցնում Ռաքքա նահանգի անապատներում և Համա նահանգի արևելքում գտնվող դիրքերին:

Խոսքը ԴԱԻՇ-ի տասնյակ սպանված անդամների մասին է, որոնք գործում են որպես առանձին բջջային խմբեր նշված տարածքներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր