Հնարավոր է՝ գործի ծանոթ գտնելու տարբերակը.Որ դեպքում վարակակիրները բուժում կստանան բժշկական կենտրոններում.«Ժողովուրդ»

Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստովանել էր, որ մինչեւ այժմ մահճակալների ավելացման աշխատանքներ են կատարում՝ ասելով, թե այս պահին առկա է 2315 սովորական մահճակալ եւ 281 վերակենդանացման մահճակալ, այսինքն՝ դա մոտավորապես 2600 մահճակալ է, եւ դրանք կավելանան առավելագույնը եւս 200-ով: Եվ, ահա, ստացվում է՝ ընդհանուր թիվը կանգ է առնելու 2800-ի վրա այն դեպքում, երբ վերջին օրերին ամեն օր կորոնավիրուսի նոր 2000-ից ավել դեպք է արձանագրվում. իսկ ի՞նչ պետք է անեն այդ հիվանդները:
Պարզվում է՝ կորոնավիրուսով վարակվածները կարող են բժշկական կենտրոններում բուժումներ ստանալ միայն բացառիկ դեպքերում, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է Առողջապահության նախարարության հրամանի առկայությունը: Այսինքն՝ միայն նախարության հրամանով եւ հատուկ դեպքերում կորոնավիրուսով վարակակիրները կարող են իրենց բուժումը ստանալ բժշկական կենտրոններում, հակառակ դեպքում, իրենց գլխի ճարը պետք է տեսնեն անձամբ՝ տանը բուժում ստանալով:
Եվ սա ամենեւին էլ չի նշանակում, թե բժշկական կենտրոններում իրապես բուժում կստանան այն մարդիկ, որոնք գտնվում են ծանր վիճակում կամ ունեն դրա կարիքը:
Հնարավոր է՝ գործի նախարարությունում, այսպես ասած, ծանոթ գտնելու տարբերակը: Ահա թե ինչպես են Հայաստանի առողջապահության նախարարությունում պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում