Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

02 նոյ 2020 15:42

Հյուսիսարևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ հակառակորդը ջախջախվել է, կա 1 վիրավոր

Նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ընթացքում հակառակորդը ջախջախվել է: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ արցախա-ադրբեջանական ճակատային այդ գծի ուղղությամբ մարտերի ժամանակ վիրավորում է ստացել մեկ զինծառայող և շուտափույթ ապաքինում է մաղթել նրան:

Արցախի պաշտպանության նախարարությունը առավոտյան տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, կիրառում է նաև ռազմական ավիացիա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր