Իսրայելի իշխանություններն իմ դեմ մшhափnրձ են կազմակերպել, որը ձախողվել է          Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի, նա ձերբակալեց հայ «Իվանիշվիլիին»` Կարապետյանին       Եկավ մի մարդ՝ Ռոբերտ Աբաջյանի նկարը ձեռքին, ասաց պապիկն է, իմ տեղը ով լիներ, ի՞նչ էր անելու    

05 նոյ 2020 19:25

Չնայած իսլամիստ ահաբեկիչների հարձակումներին,Ֆրանսիան չի հրաժարվելու իր արժեքներից և դիմակայելու է ահաբեկչությանը

Ֆրանսիացի ժողովուրդը չի հրաժարվի ժողովրդավարության արժեքներից՝ չնայած իսլամիստ ահաբեկիչների հարձակումներին, որոնց դեմ նա շարունակելու է պայքարել։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
     
«Ֆրանսիան ենթարկվել է իսլամիստ ահաբեկիչների հարձակմանը, քանի որ այն մարմնավորում է կարծիքների, դավանանքի արտահայտման ազատությունը և որոշակի կենսակերպը։ Մեր ժողովուրդը համախմբվել է՝ հետապնդելու ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք լինեն: Մեր հետախուզական և ոստիկանական ծառայությունները, ամեն տարի կանխում են տասնյակ հարձակումներ: Ամբողջ պետությունն իր ուժերը մոբիլիզացնում է խորհրդարանի կողմից քննարկվող և ընդունվող օրենքների հիման վրա։ Քանի որ մենք չենք հրաժարվի ո՛չ ժողովրդավարությունից, ո՛չ օրենքի գերակայությունից»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
   
Մակրոնն ուշադրություն է հրավիրել արմատական իսլամի գաղափարախոսության տարածման խնդրին, որը «երեխաներին ատելություն է սովորեցնում»՝ կոչ անելով նրանց անտեսել օրենքները: «Հենց դա եմ ես անվանել «անջատողականություն» իմ ելույթներից մեկում»,-ընդգծել է նա:
     
«Ես ոչ մեկին թույլ չեմ տա պնդել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են մուսուլմանների նկատմամբ խտրականությունը»,-հայտարարել է նա՝ նշելով, որ Ֆրանսիան «նույնքան աշխարհիկ երկիր է մուսուլմանների համար, որքան քրիստոնյաների, հրեաների, բուդդիստների և բոլոր հավատացյալների համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր