Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

05 նոյ 2020 14:10

Կարելի է հանել զրահաբաճկոնն ու մի փոքր շնչել. WarGonzo-ի հեղինակ Պեգովը Շուշիում տիրող իրավիճակի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել

 WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքից նոր տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ ներկայացրել է քաղաքում տիրող իրավիճակն ու ծավալվող ռազմական գործողությունները։

Պեգովի խոսքով՝ Շուշիում ամբողջ գիշեր իրավիճակը լարված է եղել, քաղաքը գտնվել է հակառակորդի հարվածների տակ, սակայն այժմ հարաբերական անդորր է և «կարելի է հանել զրահաբաճկոնն ու մի փոքր շնչել»։

Անդրադառնալով ռազմաճակատում տիրող ընդհանուր իրավիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ իսկապես լարվածությունը պահպանվել է ամբողջ գիշեր։

«Մենք հաշվեցինք տարբեր տրամաչափի զենքերից շուրջ 7-8 տասնյակ պայթյուն։ Վաղ առավոտյան հարձակման փորձեր են եղել հյուսիսում, այժմ ևս մարտեր են ընթանում տարբեր օջախներում։ Այժմ ընթանում են Շուշին շրջապատող անտառների մաքրման աշխատանքները, քանի որ դրանց տարբեր հատվածներում դիվերսիոն խմբերը շարունակում են իրենց գործողությունները»,- նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ նախորդ օրվանից այդ խմբերի քանակությունը զգալի նվազել է։

Նրա խոսքով՝ երեկ և այսօր հյուսիսային հատվածներում դիվերսիայի փորձեր են եղել, սակայն խմբերը մեծ չէին և գործում էին առանց հրետանու աջակցության։

Պեգովն, իր հերթին, հավելել է, որ քաղաքում այս պահի դրությամբ խուճապ չկա և ամեն ինչ ընթանում է ըստ Արցախի պաշտպանության բանակի ծրագրերի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր