«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 նոյ 2020 16:52

Տեսանյութ.Ես չեմ ցանկանում, որ հայերը ջնջվեն քարտեզից.Հիմնադրամին 1 մլն դոլար փոխանցած 102 տարեկան Քնարիկ Մարկոսյան

Ֆրեզնոյի CBS47 հեռուստաալիքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմին ու Հայաստան Համահայկական հիմնադրամին 1մլն դոլար փոխանցած Քնարիկ Մարկոսյանի պատմությանը՝ այցելելով Ֆրեզնոյում նրա տուն։

Նշվում է, որ Ղարաբաղում պատերազմը շարունակվում է մեկ ամսից ավել, որոմ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ 102 տարեկան Քնարիկ Մարկոսյանը լուռ հետևում էր ու անգանգստանում էր՝ Ֆրեզնոյի իր տանը։

«Նրանք պատրաստվում են սպանել մեզ բոլորիս։ Ամերիկան չի աջակցում Հայաստանին։ Դա շատ վատ է»,- ասում է Քնարիկ Մարկոսյանը։

Քնարիկ տատիկի ծնողներն ու ավագ եղբայրը ցեղասպանությունը վերապրածներն են, որ լքել են Հայաստանը 1915թ․-ին։  Մարկոսյան ընտանիքն ի վերջո հանգրվանում է Ֆրեզնոյում 1940-ականներին։

«Տարիներ շարունակ Քնարիկ Մարկոսյանն այցելում էր Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցի, բայց նրա սրտի մի մասը այլ վայրում էր»,-ասում է հաղորդավարը։

«Այն իմ հայրենիքն է, այսպես կարող եմ բացատրել։ Ես չեմ ցանկանում, որ հայերը ջնջվեն քարտեզից»,-ասում է Քնարիկ տատիկը, հույս ունենալով փոխանցված գումարը ազդեցություն կունենա, եթե ոչ կյանքեր կփրկի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր