Դիմել են Էրդողանին՝ տեղեկություն տրամադրել Ղարաբաղ ուղարկված ու անհետ կորած իրենց հարազատների մասին

Նրանք խնդրում են ստիպել իրենց առաջնորդ Աբու Ամաշին տեղեկություն տրամադրել Ղարաբաղ ուղարկված ու անհետ կորած իրենց հարազատների մասին: Այս մասին հայտնում է @RVVoenkor տելեգրամի ալիքը։
«Մենք Սիրիայի բոլոր տարածաշրջաններից տեղահանված մի խումբ սիրիացի ընտանիքներ ենք, որոնք ապրում են կենցաղային վատ պայմաններ ունեցող հյուսիսային ճամբարներում: Դաժանության և ճնշումների պատճառով մենք լքեցինք մեր քաղաքները, բայց Աբու Ամաշան, օգտվելով մեր աղքատությունից և ծանր դրությունից, հավաքագրեց մեր երեխաներին ու, առանց ռազմական մարզումներ անցկացնելու, նրանց ուղարկեց սարսափելի պայմաններում պատերազմելու Ադրբեջանում: Նրանց հետ կապը կտրվել է, իսկ Աբու Ամաշան ավելի քան մեկ ամիս է հրաժարվում է տեղեկություն տրամադրել նրանց ճակատագրի մասին»,- ուղերձում ասում են սիրիացի վարձկանների հարազատները՝ հույս հայտնելով, որ այս ուղերձը կհասնի էրդողանին ու մյուս թուրք քաղաքական գործիչներին, ու նրանք ճնշում կգործադրեն Աբու Ամաշայի վրա։