ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում, Փաշինյանի հետ քննարկում են ուզում․ «Հրապարակ»          Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը կազմել է 2-3 բալ       Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»    

07 նոյ 2020 13:26

Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը

«Բաքվի բռնապետը կարծեք թե թույլ է տալիս կոպտագույն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակահարմարությունը ստորադասելով խորհրդապաշտությանը, ըստ որի պետք է ապահովվի քարոզչական բարձր արժեքով և կարևորությամբ միմյանց հետ շաղկապված երկու հանգամանք՝ իբր «Ադրբեջանի մարգարիտը» նվաճվի հատկապես այդ արհեստածին կազմավորման դրոշի օր հորջորջվող «տոնին» ընդառաջ։

Այս առումով Բաքվի քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ սպասումների դրական շեմն այնքան է բարձրացրել, որ Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է այս պատերազմի թերևս ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը արտաքին, բայց հատկապես ներքին քաղաքական կյանքում։
#մահ_թշնամուն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր