Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 նոյ 2020 16:05

Ունենք հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ, և դա այն ձևաչափն է, որտեղ այդ հարցերը պետք է բարձրացվեն. Անի Սամսոնյանը՝ վարչապետին դիմելու մասին

Ունենք հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ, և դա այն ձևաչափն է, որտեղ այդ հարցերը պետք է բարձրացվեն. Անի Սամսոնյանը՝ վարչապետին դիմելու մասինԱժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ արդեն երկրորդ կոչն են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առ այն, որ անհրաժեշտ է անցկացնել փակ քննարկում՝ Անվտանգության խորհրդի ձևաչափով։

«Մեր նախորդ կոչից հետո նման հանդիպում չկայացավ, հիմա մենք կրկին դիմել ենք, որովհետև ունենք հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ, և դա այն ձևաչափն է, որտեղ այդ հարցերը պետք է բարձրացվեն։ Հետևաբար՝ այն, որ նիստը չի կայացել, դրանից մեր առաջարկը ո՛չ նահանջում է, ո՛չ էլ չեղարկվում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք դրա անհրաժեշտությունը, ուստի ցանկալի կլինի, որպեսզի այդ նիստը կայանա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի այն հայտարարությանը, որ նման ձրաչափով հանդիպում արդեն կայացել է, որին մասնակցել է նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը պատասխանեց, որ, եթե տեսնեն՝ այդ հանդիպումը երբ է տեղի ունեցել, կհասկանան, որ հանդիպումից անցել են շաբաթներ, իսկ ռազմաճակատում զարգացումները րոպե առ րոպե փոխվում են։

«Խորհրդարանն այն մարմինն է, որն իրավունք ունի ստանալու այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է  ռազմավարական և մարտավարական բաղադրիչ, և դրանք այն հարցերն են, որոնք հրապարակային քննարկման չեն։ Մենք որպես պատգամավորներ՝ իրավունք ունենք ծանոթանալու գաղտնիք պարունակող տեղեկատվության, հետևաբար՝ նաև ծանոթանալու, թե ինչպիսի աշխատանքներ են այս պահին տարվում դիվանագիտական ճակատում և ինչպիսի իրադրություն է այս պահին ռազմաճակատում։ Եթե մեզանից պահանջում են միասնականություն, ինչը մենք բոլոր ձևերով ցուցաբերում ենք, մենք էլ փորձում ենք այդ միասնականության համար ձեռք բերել այնպիսի տեղեկատվություն, որպեսզի ավելի ռեալ գնահատենք իրավիճակը»,- հավելեց Անի Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն այսօր կրկին դիմել  են վարչապետին՝ հրատապ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր